Սաքսոնիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում եվրոսկեպտիկների՝ վերջերս ստեղծված կուսակցությունը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, հավաքել է ձայների շուրջ 10 տոկոսը եւ իրավունք ստացել մի քանի տեղ զբաղեցնել երկրամասային խորհրդարանում՝ լանդտագում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Սա եվրոպական ինտեգրացման գերմանացի հակառակորդների առաջին մեծ հաջողությունն է Գերմանիայում կայացած ընտրություններում: Անցյալ տարվա սեպտեմբերին կուսակցությունը Բունդեսթագի ընտրություններում ստացել էր ձայների 4,7 տոկոսը:

 

«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը հանդես է գալիս Հարավային Եվրոպայի՝ թույլ տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական օգնություն տրամադրելու դեմ եւ պնդում է, որ Գերմանիան դուրս գա եվրոգոտուց: