ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցները Մարիամ Հ.-ին սպանելու վերաբերյալ ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են գործադրել, սպառնացել, որ նույն կերպ կվարվեն բաժին բերված նրա մոր և քրոջ հետ, ինչի հետևանքով Դավիթ Թ.-ն տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք:

 

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հյատնում են, որ կատարվում է նախաքննություն: