Մոսկվայում փակվել են երկու շուկա, որոնցում աշխատում էին ադրբեջանցիները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lent.az լրատվական կայքը:

 

Փակվել են «Դոմոդեդովո» եւ «Խլեբնիկովո» շուկաները, որոնցում հիմնականում ադրբեջանցիներ էին աշխատում: Երկու շուկաների փակման համար որպես պատճառ նշվում է հակասանիտարական վիճակը: Բացի այդ, «Դոմոդեդովո» շուկայում ստուգումների արդյունքում Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են մեծ թվով անօրինական միգրանտների: Հայտնի չէ, թե այդ շուկաները երբ են վերաբացվելու: