ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աջակցման վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի Է հասել Կալիֆոռնիայում, ինչը կարող Է վկայել այն մասին, որ պետության ղեկավարն իր դիրքերը կորցնում Է նույնիսկ այն տարածաշրջաններում, որտեղ ավելի վաղ մեծ թվով կողմնակիցներ ուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Sacramento Bee-ին:

 

Field Poll-ի հարցման տվյալների համաձայն՝ նախագահի քաղաքականությանը հավանություն տվող կալիֆոռնիացիների թվաքանակը միայն վերջին երկու ամսվա ընթացքում նվազել Է 5 տոկոսով եւ կազմել 45 տոկոս: Մինչդեռ Օբամայի քաղաքականությունից դժգոհ Կալիֆոռնիայի բնակիչների թիվը հասել Է 43 տոկոսի:

 

Հետազոտության ղեկավար Մարկ Դի Կամիլոյի կարծիքով՝ Օբամայի վարկանիշի անկումը այն նահանգում, որը միշտ Էլ աջակցել Է գործող նախագահին, տագնապալի ազդանշան Է: Այդ փաստը կարող Է վկայել այն մասին, որ նախագահը եւ Դեմոկրատական կուսակցությունը, որը նա ներկայացնում Է, կորցնում են «ամենահավատարիմ ընտրողների» աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: