Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն նշել է, որ Խաբի Ալոնսոն և Անխել դի Մարիան մադրիդյան թիմի ուղեղն են եղել:

Հիշեցնենք, որ Ալոնսոն տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», Դի Մարիան՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Խաբի Ալոնսոն կենսական նշանակություն ուներ «Ռեալի» համար, նա զոհում էր իրեն՝ հանուն թիմի շահերի: Խաբին շատ խելացի խաղացող է, նա առաջնորդ էր: Ալոնսոն և Դի Մարիան շատ հետևողականորեն էին գործում և թիմի ուղեղն էին՝ մեկը խաղային ինտելեկտի հաշվին, մյուսը՝ իր էներգիայի»,- Վալդանոյի խոսքը մեջբերում է Goal-ը: