Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին կրկին կայցելի Բաքու' մասնակցելու «Դարի պայմանագիր» կոչված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղի նախագծի ստորագրման 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին եւ Ադրբեջանից Թուրքիա անցկացվելիք Անդրանատոլիական նոր գազամուղի (TANAP) հիմնարկեքի արարողությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանակ ան ԶԼՄ-ները:

 

Դա կլինի Թուրքիայի նորընտիր նախագահի սեպտեմբերին Ադրբեջան կատարած երկրորդ այցը: Էրդողանը Կիպրոսի թուրքական մաս կատարած այցից հետո որպես նախագահ արտասահմանյան երկրորդ այցը սեպտեմբերի 3-ին կատարել էր Բաքու: