Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում 4-ից մինչև հոկտեմբերի վերջը գործելու է գյուղատնտեսական տոնավաճառ, որի գործունեության ժամկետը հնարավոր է երկարաձգվի ևս 1-ից 2 ամսով: Մոսկվայի կառավարությունը հայկական ծագման գյուղատնտեսական ապրանքների տաղավարի համար Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահան դեսի (ВДНХ) գլխավոր մուտքի դիմաց տրամադրել է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք, որտեղ, բացառությամբ ալկոհոլային խմիչքների, կարող են ներկայացվել ձուկ, ձկնամթերք, պանիր, կաթնամթերք, մսամթերք, բաստուրմա, սուջուխ, բանջարեղենային և մրգային պահածոներ, հյութեր, թարմ պտուղ-բանջարեղեն, չրեր, հրուշակեղեն, հանքային և խմելու ջրեր:
Հայկական տաղավարի տարածքը գտնվում է «ВДНХ»-ի մետրոյի կայարանի մոտակայքում, ինչը կապահովի տոնավաճառի բարձր հաճախելիությունը, քանի որ կոմերցիոն տեսակետից համարվում է ամենագրավիչ տեղերից մեկը: Տոնավաճառն ուղեկցվելու է հայկական համերգային ծրագրերով և մշակութային այլ միջոցառումներով:
Տոնավաճառին մասնակցությունն անվճար է, բացառությամբ՝ էլեկտրասնուցման, ջրամատակարարման, աղբահանության, շուրջօրյա պահակային ծառայության և որոշ այլ ծախսերի:
Տոնավաճառին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին (+37411) 231 430, (+37495) 960 005 կամ ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանին (+7(903) 755 15 26 հեռախոսահամարներով: