Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը մեկնաբանել է Եվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը:
«Բանն այն չէ, որ անցյալ տարի 0:4 հաշվով կրած պարտության համար ռևանշ պետք է վերցնեինք, այլ այն, որ սա նոր մրցաշրջանի առաջին խաղն էր: Մեկնարկային խաղերը ողջ Եվրոպայում բոլորին դժվարությամբ են տրվում: Սկզբում բոլորն էլ հավասար պայմաններ ունեն, և յուրաքանչյուրը կարծում է, որ հենց ինքը պետք է խմբից դուրս գա: Այդ պատճառով էլ իսկապես դժվար է լինում: Մեր որոշ խաղացողներ չցուցադրեցին այն ամենը, ինչին ընդունակ են: Չնայած դրան՝ ցուցադրեցին ուժեղ բնավորություն»,- Օլսենի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: