Եվրամիությունը մտադիր Է Ռուսաստանի հետ համագործակցել Ուկրաինայի արեւելքում հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն բրիտանական BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը եթերում ցուցադրվել Է սեպտեմբերի 9-ին:

 

Բառոզուի խոսքով՝ եվրոպայում նոր սառը պատերազմը չի համապատասխանում որեւԷ մեկի շահերին: Նա հավաստիացրել Է, որ ԵՄ-ն մտադիր Է համագործակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի արեւելքում հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու համար:

 

«Մեզ համար պատժամիջոցները ինքնանպատակ չեն, այլ երկխոսությունը շարունակելու միջոց: Մենք կարծում ենք, որ պետք Է գտնվի քաղաքական լուծում՝ լիովին պահպանելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»,-ասել Է Բառոզուն:

 

«Կարծում եմ, որ Եվրոպայում նոր սառը պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նախագահ, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինգերը նախօրյակին հայտնել Է, որ Ուկրաինայում հրադադարը հիմնականում պահպանվում Է:

 

«Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում Է, թեեւ այն դեռեւս փխրուն բնույթ Է կրում»,-ասել Է նա: Գրեմինգերի խոսքով՝ «հաջորդ մի քանի օրերը վճռորոշ կլինեն»: Նա նաեւ նշել Է, որ ներկայում Ուկրաինայում են գտնվում այդ կազմակերպության 250 դիտորդներ:

 

The Wall Street Journal ամերիկյան թերթը հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները նախատեսում է ռուսական այն ընկերությունների թվաքանակի ավելացում, որոնք չեն կարողանա միջոցներ փոխառնել կապիտալի շուկաներում:

 

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ պատժիչ ցուցակում կներառվեն ՌԴ երեք հիմնական պետական նավթընկերությունները՝ «Գազպրոմ նեֆտը», «Տրանսնեֆտը» եւ Ռոսնեֆտը: Բացի այդ, պետության կողմից վերահսկվող հինգ բանկերի համար, որոնց ներկայում արգելված է աշխատել մարման ավելի քան 90 օր ժամկետով եվրոպական փոխառու գործիքներով, այդ ժամկետը կկրճատվի մինչեւ 30 օր: Խոսքը վարկային հիմնարկությունների մասին է, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել հուլիսի վերջին, դրանք են՝ Սբերբանկը, Ռոսսելխոզբանկը, Գազպրոմբանկը, Վնեշէկոնոմբանկը եւ ՎՏԲ-ն: Նախատեսված են սահմանափակիչ այլ միջոցառումներ, մասնավորապես, պաշտպանության բնագավառում: