Ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով այժմ Ադրբեջանում է, հրաժարվել է համեմատականներ տանել Ղրիմի և Ղարաբաղի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Ֆյուլեն հրաժարվել է պատասխանել ադրբեջանցի լրագողներից մեկի այն հարցին, թե ինչու են Ռուսաստանի նկատմամբ կիրառվում պատճամիջոցներ Ղրիմը բռնագրավելու համար, իսկ նույնը Ղարաբաղի խնդրով չի կիրառվում Հայաստանի նկատմամբ: ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ զուգահեռներ տանել Ղրիմի և Ղարաբաղի միջև չի կարելի:

 

Շտեֆան Ֆյուլեն այսօր Բաքվում մասնակցում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին Հայաստանը չի մասնակցում: