Թուրքիայի ոստիկանական ակադեմիայի սաներն այսուհետ տարբեր լեզուների հետ մեկտեղ հնարավորություն կունենան սովորել նաև հայերեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ակադեմիայի ղեկավարությունը նշել է, որ իրենց պետք են այնպիսի կադրեր, որոնք կկարողանան հասկանալ հասարակության տարբեր հատվածներին, ուստիև իրենք այսուհետ կազմակերպելու են քրդերենի, հայերենի, արաբերենի և հունարենի ընտրովի դասընթացներ:
Նախկինում ոստիկանական ակադեմիայի սաները հնարավորություն էին ունեցել ընտրել միայն ռուսերենի, ֆրանսերենի, իսպաներենի, վրացերենի, թուրքերենի տարբեր խոսվածքների և օսմաներենի միջև: