Կանանց նկատմամբ բռնությունների թիվը Հայաստանում շարունակում է աճել' իրենց իրավունքների մասին անտեղյակ լինելու պատճառով: Այս մասին սեպտեմբերի 11-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Անաիդա Սիմոնյանը' նկատելով, որ կանանց' շարունակական բռնության ենթարկվելը հանգեցնում է նրան, որ երեխաների նկ ատմամբ բռնությունը եւս աճում է:

 

«Հայաստանում բռնության են ենթարկվում հիմնականում միջին տարիքի կանայք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը: Միայն 2013-ին Կանանց իրավունքների կենտրոնը ստացել է 1902 զանգ, որից 1363-ը ընտանեկան բռնության դեպքեր են: Զանգերից 526-ն առաջնային են, իսկ 837-ը կրկնվող:

 

 

Կենտրոնն ստացել է 350 հոգեբանական,165 ֆիզիկական և 8 սեռական բռնության առաջնային ահազանգեր: Հաճախ բռնությունից խուսափելու համար Կանանց իրավունքների կենտրոնը կանանց տեղափոխում է հատուկ ապաստարաններ (որոնք թեեւ փակվել են, բայց կվերաբացվեն 2015թ. հունվարին), տրամադրում անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ցանկության դեպքում նաև արհեստագործական մասնագիտություններ:

 

 

«Բռնությունը ծնում է բռնություն»,- ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոբեբան Մարինե Մարտիրոսյանը' խորհուրդ տալով հնարավորինս շուտ դիմել համապատասխան մարմիններին' բռնության հետագա զարգացումից խուսափելու համար: