Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխն Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանի համար արժանացել է «Ոսկե ձեռնոց» մրցանակին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Չեխն այս մրցանակը կիսել է «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ:
Երկու դարպասապահները 2013/14 մրցաշրջանում 16-ական խաղ անառիկ են պահել իրենց դարպասը: