Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ «Ատլետիկոն» կոպիտ թիմ չէ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում թիմերը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կհանդիպեն միմյանց:

«Ատլետիկոն» կոպիտ թիմ չէ, այլ ինտենսիվ է և ագրեսիվ: Ֆուտբոլը տղամարդկանց սպորտ է, այլ ոչ թե աղջիկների»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: