Նյույորքահայ համայնքը սեպտեմբերի 12-ին կազմակերպել էր բողոքի ցույց՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատություն Լևոն Հայապետյանին» շարժման նյույորքյան շտաբից, Նյու Յորքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության դիմաց հավաքված ցուցարարները տեղյակ են եղել նույն օրը Մոսկվայի Բասմաննի դատարանի կայացրած որոշման մասին, ըստ որի՝ 65- ամյա հայազգի բարերարը կալանքի տակ է գտնվելու մինչև տարեվերջ: Ցուցարարները վրդովմունք են արտահայտել այդ փաստի կապակցությամբ: Նրանք դիմել են ՌԴ հյուպատոսին, որպեզի նա իրենց տագնապի ձայնը հասցնի Ռուսաստանի պատկան այն մարմիններին, որոնք շարունակում են կալանքի տակ պահել հայ բարերարին:

 

Նյույորքահայութան բողոքի ցույցին մասնակցել է նաև Միացյալ Նահանգներում ապրող Լևոն Հայրապետյանի ավագ դուստը՝ Ելենա Հայապետյանը և ընտանիքի այլ անդամներ: Ցույցը կազմակերպել էր «Ազատություն Հևոն Հայապետյանին» շարժման Նյու Յորքի շտաբը: Շարժման կազմակերպիչները կոչ են արել աշխարհի հայությանը շարունակել պայքարը հանուն Լևուն Հայրապետյանի ազատության: Հաջորդ ցույցը կազմակերպվելու է սեպտեմբերին, ՄԱԿ-ի Նյու Յորքում կայանալիք գագաթաժողովի անցկացման օրերին: