Քիչ առաջ Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98կգ քաշային կարգի եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին և նվաճեց չեմպիոնի կոչումը:

Այդ կապակցությամբ ծանրմարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը և տեղադրել Ալեքսանյանի լուսանկարը.

«Շնորհավորում եմ ի սրտե, շատ ուրախալի և հպարտության մեծ զգացում է տալիս այս պահը մեզ բոլորիս ,,, հայեեեեեեեեեեեեեեր, հպարտացեք Ձեր որդիները իրական դյութազուններ են»: