Դոնեցկի և Լուգանսկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետությունների իշխանության ներկայացուցիչները պահպանում են Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկիին:

 

«Մեր կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը, բայց մենք պատրաստ ենք, որ ինչ-որ մեկը (Կիևի վերահսկողության տակ գտնվող ուժայինների կողմից) հանկարծակիորեն կփոխի իր միտքը»,- լրագրողներին ասել է Պլոտնիցկին:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացել է շփման խմբի հետ հանդիպում Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, ԼԺՀ խորհրդարանի ղեկավար Ալեքսեյ Կարյակինը և ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը: Կիևը ներկայացրել էր Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, ԵԱՀԿ-ի կողմից հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին:

 

Կիևի իշխանության և Ինքնահռչակ Հանրապետությունների ներկայացուցիչները համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի իրականացման, միջազգային մոնիթորինգի կատարման, ռազմագերիների փոխանակման և հումանիտար միջանցքների բացման հարցով: Սակայն արձանագրության ստորագրումից ի վեր աշխարհազորայինները և ուկրաինացի ուժայինները բազմիցս մեղադրել են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ: