Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 17-ին' ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային հսկիչ անցակետի տարածքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1958թ. ծնված Մայիս Բ-ին:
Մայիս Բ.-ն 1998թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (Բ ռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը' կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: