Շոտլանդացի ազգայնականները, որոնք տարածաշրջանի անկախության հանրաքվե Էին նախաձեռնել, ընդունում են քվեարկության արդյունքները, որոնց համաձայն, քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է եկել Մեծ Բրիտանիայի միասնությունը պահպանելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին Շոտլանդիայի անկախության օգտին: Վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց մենք արդեն գիտենք, որ մեծամասնությունն արտահայտվել Է երկրի միասնությունը պահպանելու օգտին: Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, բայց մենք ընդունում են շոտլանդական ժողովրդի օրինական ընտրությունը: Ես ցանկանում եմ նշել, որ զգալի թվով մարդիկ են քվեարկել անկախության օգտին: Ես ընդունում եմ արդյունքները եւ խոստանում եմ աշխատել կառուցողական ոգով»,- ասել Է Շոտլանդիայի ազգայնական կուսակցության ղեկավար, Անկախության հռչակման արշավի առաջնորդ Ալեքսանդր Սալմոնդը:
Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում էին մնալ արդյոք Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: