Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մազիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ կապ չունի իր նախկին սան Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Իմ և Ռոնալդուի միջև հարաբերություններ չկան: Նա խաղում է «Ռեալում», իսկ ես «Չելսիի» մարզիչն եմ: Դուք մեզ իրար հետ ժամանակ անցկացնելիս չեք տեսնի: Հարաբերություններ չկան, բայց հիշողությունը մնացել է: Ինքս ինձ հիշեցնում եմ, որ նա գոլահար մեքենա էր, ով օգնեց ինձ հաղթել Իսպանիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Փորձում եմ լավագույն հիշողությունները պահպանել Ռոնալդուի մասին և նրան ցանկանում եմ լավ կարիերա՝ ինչպես Պորտուգալիայի հավաքականում, այնպես էլ «Ռեալում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal-ը: