Չիկագոյի բնակիչը խոստովանել է իր ընկերուհու մոր սպանությունը, ում դիակը անցյալ ամիս հայտնաբերվել է ճամպրուկի մեջ Ինդոնեզիայի հյուրանոցներից մեկի դիմաց: Այս մասին հայտնել է ամերիկյան CNN լրատվական գործակալությունը:

 

Մեղադրյալի ընկերուհին նույնպես խոստովանել է, որ մասնակցել է սեփական մոր դիակից ազատվելուն:

 

19-ամյա Հիդեր Մաքը և 21-ամյա Թոմի Շաֆերը նախկինում մեղադրվել են Մաքի մոր սպանության համար: Սպանության շարժառիթ է հանդիսացել այն, որ Մաքի մայրը դեմ է եղել զույգի հարաբերություններին: