Սեպտեմբերի 24-ից յուրաքանչյուր տասը օրը մեկ կանցկացվի «Օր՝ առանց խախտումների» ակցիան: Այս մասին երեկ՝՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էին Ավտովարորդների պաշտպանության Լիգայի անդամները:

 

Ակցիայի նպատակը վարորդներին հորդորելն է՝ առավել զգոն լինել, զիջել միմյանց և չավելացնել տեսախցիկների խախտումներն արձանագրող ընկերության եկամուտները:

 

ՀՀ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ինքը ևս կմասնակցի այդ ակցիային.

 

«Որպես ՀՀ Ոստիկանապետի խորհրդական պաշտոնապես միանում եմ այս ակցիային»: