«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից պատանդ վերցված Բրիտանիայի քաղաքացին կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել ԻՊ-ի դեմ կիրառվող ռազմական գործողության իրականացումից: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
ԱՄՆ-ին հասցեագրված Բրիտանացու տեսանյութը տեղադրված է SITE կազմակերպության կայքում, որը համացանցում մոնիթորինգ է անցկացնում իսլամական ահաբեկիչների գործողությունների հարցով: Ենթադրաբար տեսանյութում բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին է, սակայն այդ տվյալները դեռևս հաստատված չեն: Տեսանյութը ձայնագրվել է երեքշաբթի գիշերը ԱՄՆ-ի կողմից մարտական դիրքերին օդային հարված հասցնելուց առաջ:
Տեսանյութում լրագրողը հատարարում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ավելի զգույշ լինի, որպեսզի չներքաշի երկիրը նոր պատերազմի մեջ: Լրագրողը նաև հայտնել է, որ «Իսլամական պետությունը» պատմության մեջ երբևէ գոյություն ունեցող ամենահզոր շարժումներից է, և որ Միացյալ Նահանգներին դժվար թե հաջողվի լուրջ վնաս հասցնել ԻՊ-ին: