Թուրքական դատարանը դատապարտել է «Գեզիի ֆենոմենը» գրքի հեղինակ Էրոլ Օզքորային' իր գրքում Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Ստամբուլի դատարանում կայացած դռնփակ դատական նիստի արդյունքում Օզքորայը դատապարտվել է 11 ամիս և 20 քսան օր ազատազրկման: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ գրքի հեղինակը «հրապարակայնորեն նվաստացրել է հանրային գործչին և իր գործողություններով հասարակության աչքի առաջ վնաս է հասցրել Էրդողանի հեղինակությանն ու արժանապատվությանը»:
«Գեզիի ֆենոմենը» գրքում Օզքորայը գրել է, որ Գեզիի ինքնաբուխ դեպքերը Թուրքիայում վերաճել էին յուրօրինակ «հեղաշրջման»' ընդդեմ Էրդողանի ղեկավարած իշխանության ավտորիտար միտումների: