Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2015 թվականի պետական բյոջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայկացրեց Ազգային ժողով:

 

Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ 2015-ի պետբյուջեի համախառն ներքին արդյունքի իրական աճը ընթացիկ տարվա համեմատ կկազմի 4,1 տոկոս, դեֆլյատորի մեծությունը՝ 3,3 տոկոս, դեֆիցիտը՝ 2,3 տոկոս:

 

«Եկամուտների ընդհանուր գումարն առաջարկվում է 2014 թվականի համար հաստատված գումարի նկատմամբ ավելացնել 4,3 տոկոսով: Եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24,33 տոկոս՝ 2014-ի 24,05 տոկոսի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:

 

Հաջորդ տարի ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 1 տրիլիոն 298 մլրդ դրամ: