«Թալիբան» արմատական շարժման զինյալները 12 խաղաղ քաղաքացիների են գլխատել եւ շուրջ 60 բնակելի շենքեր հրկիզել Աֆղանստանի հյուսիսի Ղազնի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենչպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

 

Թալիբների զոհ են դարձել ոստիկանության աշխատակիցների ազգականները: Հարձակումը կատարվել Է սեպտեմբերի լույս 26-ի գիշերը:

 

Հասարակական զայն արձագանք են առաջացրել այն մահապատիժները, որոնք վերջերս իրականացրել են Իրաքում եւ Սիրիայում գործող իսլամիստները: «Իսլամական պետության» զինյալները գլխատել են արեւմտյան մի քանի լրագրողների եւ հաշվեհարդարի տեսագրությունը զետեղել Համացանցում:

 

Զինյալները հայտարարել են, որ իրենց գործողությունները պատասխան են ԻՊ-ի դեմ ռազմարշավին Լոնդոնի եւ Վաշինգտոնի մասնակցությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: