Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը ոչ ստանդարտ ձեւով Է սկսել իր նախընտրական արշավը. նա հայտնվել Է բանուկ ավտոճանապարհներից մեկում եւ անձամբ քարոզչական նյութեր բաժանել մեքենաների վարորդներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մորալեսը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 12-ին նշանակված հերթական ընտրություններում թեկնածու Է առաջադրվել հանքագործների ու գյուղացիների արհմիությունների կողմից: 2015-2020 թվականների նախագահական ժամկետի համար այդ առաջադրումը Մորալեսի համար դարձել Է արդեն երրորդը. նա հարավամերիկյան այս երկրում իշխանության գլուխ Է 2006 թվականից ի վեր: Սահմանադրությունը երկրի ղեկավարի պաշտոնում նույն մարդու վերընտրվելու հնարավորությունը սահմանափակում Է երկու անընդմեջ ժամկետով, սակայն 2013 թվականին երկրի Սահմանադրական դատարանը Մորալեսին թույլ Է տվել վերս տին առաջադրվել նախագահի պաշտոնի համար:

 

La Segunda հրատարակության հաղորդագրության համաձայն՝ Մորալեսը քարոզչության համար ընտրել Է Լա-Պաս եւ Էլ-Ալտո քաղաքների միջեւ ձգվող ավտոմայրուղին: Պետության ղեկավարը կանգնել Է երթեւեկության համար վճարի գանձման կետի կողքին, որտեղ նրան հարմար Էր բաժանել իր քարոզչական նյութերը, քանի որ վարորդներն այստեղ հարկադրված Էին կանգ առնել:

 

Ամփոփելով ակցիայի արդյունքները՝ Մորալեսն ինքը հայտարարել Է, որ այն շատ հաջող Էր, եւ պահանջարկն այնքան մեծ Է եղել, որ տպագրված նյութերը չեն բավականացրել:

 

Հասարակական կարծիքի վեջին տվյալների համաձայն՝ Մորալեսը կարող Է հաղթել արդեն առաջին փուլում՝ հավաքելով ձայների 54 տոկոսը: Նրա մերձավոր հետապնդողը՝ ձեռնարկատեր Սամուել Դորիյա Մեդինան, առայժմ վայելում Է հարցման մասնակիցների միայն 14 տոկոսի աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: