Սանկտ Պետերբուրգի հայ մշակութային կենտրոնում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել են ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայ նքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

 

Ընդունելության սկզբում ելույթով է հանդես եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով ՀՀ 23-ամյա անկախության կարևոր փուլերին' հատկապես ընդգծել է Արցախի խնդրով մեր մոտեցումներն և հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը հավատարիմ մնալու ՀՀ սկզբունքային դիրքորոշումները: Ելույթում Հրայր Կարապետյանը նաև անդրադարձել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ առաջադեմ մարդկության կողմից դատապարտող և անզիջում դիրքորոշումներ հնչեցնելու անհրաժեշտությանը՝ որպես նոր ցեղասպանություններ թույլ չտալու և մարդկության դեմ նոր ոճիրները կանխելու միջոց:

 

Ելութներով են հանդես եկել նաև ՍանկտՊետերբուրգում և ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորևը, պետական Էրմիտաժի տնօրեն Միխաիլ Պիատրովսկին:

 

Սանկտ Պետերբուրգի տեղի իշխանությունների ներկայացուցիչերի կողմից ընթերցվել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի և Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները:

 

Վերջում տեղի ունեցած համերգին հնչել են հայ և ռուս արվեստի գործիչների ստեղծագործություններ: