Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը օրենք Է ստորագրել, որի համաձայն՝ արգելվում Է պոլիԷթիլենային փաթեթների գործածումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը:
Այս որոշումն ընդունվել Է, նախեւառաջ, այն կործանարար ազդեցության պատճառով, որ պոլիԷթիլենն ունենում Է ջրային Էկոհամակարգի եւ ամբողջ շրջակա միջավայրի վրա, նշվում Է հաղորդագրության մեջ:
Իրենց կողմից պոլիԷթիլենային փաթեթներ արտադրողներն արդեն հայտարարել են, որ մտադիր են 2015 թվականի հուլիսին հանրաքվե անցկացնել այդ օրենքը չեղյալ հայտարարելու շուրջ:
Ընդունված օրենքի համաձայն՝ 2015 թվականի հուլիսի 1-ից խանութներում կդադարեն տալ պոլիԷթիլենային փաթեթներ: Փոխարենը առեւտրական ցանցերը գնորդներին 10 ցենտ գնով կառաջարկեն թղթե կամ բազմակի օգտագործման փաթեթներ:
Համանման օրենքներ արդեն ընդունվել են Կալիֆոռնիայի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Լոս Անջելեսը եւ Սան Ֆրանցիսկոն, սակայն նահանգի մակարդակով նման միջոց ԱՄՆ-ում կիրառվում Է առաջին անգամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: