Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով՝ Պրեմիերայի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 13-ի:
Ընդ որում՝ 11 գոլ պորտուգալացին հեղինակել է վերջին 4 խաղում:
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատարներ Լիոնել Մեսսին և Նեյմարը երկուսով միասին վերցրած նույնքան գոլ են հեղինակել:
Արգենտինացու հաշվին կա 6 գոլ, բրազիլացունը՝ 7:
Նշենք, որ Մեսսին նաև 7 գոլային փոխանցում է կատարել, իսկ Ռոնալդուն իր ակտիվում ունի ընդամենը մեկը: