Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը սեպտեմբեր ամսվա լավագույն գոլ է ճանաչել Չիչարիտոյի գոլը՝ հեղինակված «Դեպորտիվոյի» դեմ խաղում:
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում տեղի ունեցած «Դեպորտիվո» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել է մադրիդցիների հաղթանակով՝ 2:8 հաշվով: Հանդիպմանը Չիչարիտոն դուբլ է ձևակերպել: Իսկ նրա առաջին գոլը ճանաչվել է սեպտեմբերի լավագույն գոլ: