Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն աշխատում Է, որ արտասահմանում երկրի աշխարհագրական անվանման համար օգտագործեն «Ջորջիա» անգլիական անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն:

 

Նախօրյակին վրացական ԶԼՄ-ներում տարածվել Էր TV-Asahi ճապոնական հեռուստաընկերության սյուժեն, որում նշվում Է, թե Վրաստանի իշխանությունների բազմաթիվ խնդրանքների կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը քննարկում Է երկիրը ոչ թե «Գրուզիա», որը ճապոներեն արտաբերվում Է «Գրուձիա», այլ «Ջորջիա» կոչելու հարցը: Ընդսմին այն «Սաքարթվելո» բուն վրացական անվանումով փոխարինելու խնդրանքով չգիտես ինչու չեն դիմում, մեկնաբանում Է ճապոնական հեռուստաալիքը:

 

«Նախարարությունն իրոք աշխատում Է այդ ուղղությամբ… Ես հուսով եմ, որ ի վերջո դա կփոխվի»,- հայտարարել Է Փանջիկիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: