Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին նշանակված Ջոն Բասսը պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Անկարայում ԱՄՆ դեսպանությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ հայտնել է, որ Ջոն Բասսը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ներկայությամբ երդում է տվել և ստանձնել իր նոր պաշտոնը: Երդման արարողության ժամանակ Բասսը մեծապես կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները:

 

2004-2005 թվականներին Բասսը եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ խորհրդականը: 2009-2012 թվականներին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Բասսը 2005-2008 թվականներին ղեկավարել է Պետքարտուղարության գործողությունների կենտրոնը: 2009-2013 թվականներին Բասսը եղել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:

 

Մինչ Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակվելը Ջոն Բասսն զբաղեցրել է Պետքարտուղարության գործադիր քարտուղարի եւ Ջոն Քերիի անձնական ընթերակայի պաշտոնները: