Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների համաձայն' Չինաստանը դարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունը' ետևում թողնելով ԱՄՆ-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վակայկոչելով Business Insider-ը, ԱՄՀ-ն գնահատման համար հիմնվել է գնողունակության համարժեքությա հաշվարկման մեթոդը:

 

Քանի որ գները նույնը չեն կարող լինել երկու երկրում, դրա համար էլ հաշվի է առնվել գնողունակության համարժեքությունը: Համեմատելով Չինաստանում և ԱՄՆ-ում ստացվող աշխատավարձերը' գնահատվում է, թե ինչ գնողունակության համարժեքություն կարող է ունենալ անհատը և հետևաբար' երկիրը:

 

Արդյունքում, հաշվի առնելով գնողունակության գործոնը, ներկա պահին Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին' դառնալով խոշորագույն տնտեսությունն աշխարհում: