Ինտերնետ-հաղորդակցուղիների նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսումը սպառնում է Համացանցի բուն գործունեությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Google կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
«(Լրտեսման) ազդեցությունը շատ լուրջ է, և իրադրությունն ավելի ու ավելի է վատթարանում® Վերջիվեջո բանը կարող է ավարտվել Համացանցի «խափանմամբ»,- հայտարարել է Շմիդտը՝ ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում կայացած խորհրդաժողվում: Նրա խոսքը մեջբերել է France-Presse գործակալությունը:
Բանավեճը, որին մասնակցել են Facebook, Microsoft, Dropbox ընկերությունների ներկայացուցիչները, նվիրված էր այն բանին, թե Համացանցում հատուկ ծառայությունների լրտեսման հետ կապված սկանդալն ինչ ազդեցություն է թողել տնտեսության զարգացման և օգտատերերի շրջանում ամերիկյան ընկերությունների վարկի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: