Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական թևի առաջորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ քուրդ զինյալները կրկին վերադառնում են Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պ արբերականը: Գերմանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ Բայըքը նշել է, որ իրենք նման որոշում են կայացրել ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիան շարունակում է իր հին քաղաքականությունը քրդերի նկատմամբ:

 

«Ազգային Մեծ ժողովում Սիրիայի և Իրաքի վերաբերյալ մանդատի ընդունումը, ըստ մեզ, պատերազմի հայտարարություն է: «ԻԼԻՊ» խոսքը ոչ մի ձև չի անցնում մանդատի մեջ: Այս մանդատով բացահայտորեն պատերազմ է հայտարարվել PKK-ին: Մանդատի ընդունմամբ Թուրքիայում ավարտվեց համերաշխության գործընթացը»,- ասել է Բայըքը:

 

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած' քուրդ զինյալները սկսել էին լքել երկրի տարածքը: