Ինտերնետ-հաղորդակցուղիների նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լրտեսումը սպառնում Է Համացանցի բուն գործունեությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Google կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:

 

«(Լրտեսման) ազդեցությունը շատ լուրջ Է, եւ իրադրությունն ավելի ու ավելի Է վատթարանում® Վերջիվեջո բանը կարող Է ավարտվել Համացանցի «խափանմամբ»,- հայտարարել Է Շմիդտը՝ ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում կայացած խորհրդաժողվում: Նրա խոսքը մեջբերել Է France-Presse գործակալությունը:

 

Բանավեճը, որին մասնակցել են Facebook, Microsoft, Dropbox ընկերությունների ներկայացուցիչները, նվիրված Էր այն բանին, թե Համացանցում հատուկ ծառայությունների լրտեսման հետ կապված սկանդալն ինչ ազդեցություն Է թողել տնտեսության զարգացման եւ օգտատերերի շրջանում ամերիկյան ընկերությունների վարկի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: