armenpress.amՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Բլեզ Մատյուիդին, բացի Շառլ Ազնավուրից, հայերից գիտի նաև Հենրիխ Մխիթարյանին:

«Բացի Շառլ Ազնավուրից, շատ քիչ բան գիտեմ Հայաստանի մասին: Գիտեմ, որ Հայաստանի հավաքակնում է խաղում Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»»,- Հայաստան-Ֆրանսիա խաղին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մատյուիդին:

Վերջինս, խոսելով Ֆրանսիայի ազգային թիմի մասին, հավաստեց. «Մեծ պատիվ է և հաճույք խաղալ հավաքականում: Հույս ունեմ, որ նույն կերպ հանդես կգանք, ինչպես նախորդ խաղում: Շատ լավ թիմ է հավաքվել, որն ապահովում է լավ արդյունք, պետք աշխատենք, և արդյունքները սպասել չեն տա: Մենք' թիմակիցներով, միմյանց լավ ենք ճանաչում: Ես կառանձնացնեմ երիտասարդներին, ում տարիքը հասնում է մինչև 23-ի»:

Բլեզ Մատյուիդին նախորդ խաղում Ֆրանսիայի ազգային թիմի ավագն էր, այս անգամ էլ ֆրանսիացին պատրաստ է կրկին խաղադաշտ դուրս գալ ավագի թևկապով. «Ինձ համար մեծ պատիվ է թիմի ավագ լինելը, բայց մեր թիմում կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են կրելու թիմի ավագի թևկապը: Ինձ համար կրկնակի հաճույք կլինի, եթե թիմը շատ լավ արդյունքի հասնի»,- շեշտեց նա: