Բաթումի նավահանգիստ Է մտել Mount Whitney ամերիկյան ռազմանավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները Վրաստան են ժամանել հնգօրյա պաշտոնական այցով:

 

Նավի անձնակազմի անդամները կհանդիպեն Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի ղեկավարների հետ: Հանդիպումներ կկայանան Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավարների եւ Բաթումի քաղաքապետի հետ:

 

Պլանավորված են համատեղ հակաահաբեկչական եւ հակահրդեհային վարժանքներ, որոնց, առափնյա պահպանության ներկայացուցիչների հետ միասին, կմասնակցեն Բաթումի փրկարար եւ հրշեջ ծառայությունների աշխատակիցները: