«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը «Football Extravaganza» բարեգործական երեկույթի ժամանակ արժանացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը ֆուտբոլիստի իր կարիերան ավարտել է անցյալ տարի և ընդգրկվել մանչեսթերյան ակումբի մարզչական շտաբում:

Նշենք, որ Գիգզը մանչեսթերյան ակումբի 4-րդ ներկայացուցիչն է, ով արժանացել է այս մրցանակին: Նախկինում այն ստացել են նաև Ալեքս Ֆերգյուսնոը, Էրիկ Կանտոնան և Դենիս Լոուն:

«Iնձ համար մեծ պատիվ է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակին արժանանալը»,- նշել է Գիգզը:

Ryan Giggs is the latest recipient of the Legend of Football award