Էդվարդ Նալբանդյանն ու Էրիկ Ֆուրնյեն քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստական հարցերը
20:30 - 15.Հոկտեմբեր.2014
ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը: Հանդիպման օրակարգում եղել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցերը:
Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորել է Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին:
Առաջարկում ենք նաև
08/10/14 11:30
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստական հարցերը
03/04/15 16:52
ՄԽ համանախագահները Վիեննայում քննարկել են տարեվերջին Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը
14/01/21 21:41
ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների հետ քննարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
27/09/16 09:01
Էդվարդ Նալբանդյանն իր հարցերը լուծել է ՌԴ միջոցով, Վիգեն Սարգսյանը կգնա ՊՆ. «Հայկական ժամանակ»
01/07/16 10:27
«Հրապարակ». Վիեննայի հանդիպման ժամանակ որոշել են Ալիև-Սարգսյան հանդիպումները դարձնել նոն-ստոպ, որպեսզի հրադադարը պահպանվի
20/06/16 11:47
Ուորլիքը մեծ հույսեր է կապում Սարգսյան-Ալիև հանդիպման հետ
09/06/16 14:43
Սարգսյան-Ալիև հանդիպման օրը դեռևս հայտնի չէ
17/05/16 00:44
«Սարգսյան-Ալիև-Մինսկի Խմբի արտգործնախարարներ» հանդիպման մասին ճեպազրույցը (ուղիղ միացում)
21/12/15 13:13
Ալիևն ավելի լայնածավալ գործողությունների չի կարող գնալ. սահմանային լարվածության և Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
19/12/15 13:52
Ջեյմս Ուորլիքը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին (լուսանկար)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան