Օրը ցերեկով շինարարական աղբը լցնում են Հրազդան գետը, ո՞վ է այդ վայրագության հեղինակը: Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով ահազանգ է հնչեցրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 

 

«Հարգելի պարոն Մարգարյան,

 

Երևանցիներն ահազանգում են այն մասին, որ Հրազդան կիրճում «Գեղամա» ռեստորանի հարևանությամբ օրը ցերեկով նույն ռեստորանի շինարարական աղբը թափում են գետը:

 

Որտե՞ղ է քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինների վերահսկղությունը, ո՞վ է թույլ տվել աղբը լցնել գետը, մի՞թե քաղաքապետարանի պատկան պաշտոնյաները չեն տեսնում այս վայրագությունը:

 

Խնդրում եմ հանձնարարել համապատասխան մարմիններին վերացնել այդ աղբակույտը, կից ներկայացնում եմ աղբի տեղանքի լուսանկարները»:


Հարգանքներով՝


Անահիտ Բախշյան


Երևանի ավագանու «Բարև Երևան»


խմբակցության ղեկավար


Ստորև ներկայացնում ենք նամակն ու Հրազդան կիրճում գործող «Գեղամա» ռեստորանի շինարարական աղբի կույտի լուսանկարները: