Սատուռնի արբանյակներից մեկի՝ Միմասի ընդերքում կա օվկիանոս, որը կարող Է պիտանի լինել կյանքի գոյության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել են գիտնականներն այն նկարների հիման վրա, որոնք ստացվել են «Կասինի» միջմոլորակային կայանից:
Միմասի ընդերքում օվկիանոսի գոյությունը, որը գտնվում Է 24 – 31 կիլոմետր խորության վրա, կարող Է լինել այն երկու պատճառներից մեկը, ըստ որի աստղագիտական մարմինը ճոճվում Է՝ պտտվելով Սատուռնի շուրջը: Որպես երկրորդ պատճառ գիտնականները քննարկում են արբանյակի միջուկի առանձնահատուկ երկարավուն ձեւը:
Եթե Միմասում իրոք օվկիանոս կա, այն կդառնա եւս մեկ չափազանց հետաքրքրական աստղագիտական մարմին Արեգակնային համակարգում եւ կավելացվի այն մարմինների ցանկում, որոնցում կարող Է գոյություն ունենալ կյանք»,- մեջբերում Է Reuters-ը Քոռնելի համալսարանի աշխատակից Ռադվան Թաջեդդինի խոսքը:
Միմասը Սատուռնի ութ գլխավոր արբանյակներից ամենափոքրն Է ու ամենամոտիկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: