Գերմանիայի գլխավոր դատախազությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի Յուսուֆ Գ.-ին «Իսլամական պետություն» և «Ահրար ալ Շամ» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

 

28-ամյա Ռուսաստանի քաղաքացու հետ Ախեն քաղաքում բերման է ենթարկվել նաև Թունիսի 38-ամյա քաղաքացի Քամել բեն Յախիա Ս.- ն:

 

Թունիսի ձերբակալված քաղաքացին բերման է ենթարկվել ահաբեկիչներին հագուստ և գումար փոխանակելու համար: Բացի այդ, մեղադրող կողմը կարծում է, որ նա օգնել է 17-ամյա Գերմանիայի քաղաքացուն՝ Թուրքիայից Սիրիա տեղափոխվել ԻՊ-ին անդամակցելու համար:

 

Ձերբակալվածների հետագա ճակատագիրը կորոշվի միչև կիրակի օրը: