Վերջին 20 օրվա ընթացքում' 2014 թ. հոկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 209 պատահար:

 

Ինչպես այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, վթարների հետեւանքով զոհվել է 23 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացել 264 քաղաքացի:

 

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 56 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 8, մարմնական վնասվածք ստացել՝ 55 քաղաքացի: