ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղաքական նոնսենս և անգրագիտություն է համարում որոշ ընդդիմադիր գործիչների պնդումները, թե իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը վերարտադրվելու համար:
«Նման պնդումներն ուղղակի անհասկանալի են, քանի որ ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանությունները ցանկանում են վերարտադրվել միայն ընտրությունների միջ ոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 15-ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, ըստ որի՝ բարեփոխումների նպատակն արժանի է լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջությամբ ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը:
«Ակնհայտ է, որ նման կարևոր բարեփոխումը պետք է իրականացվի մասնագիտական և քաղաքական լայն շրջանակների հետ քննարկման արդյունքում: Այս համատեքստում անհասկանալի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիրներ, կտրուկ փոխելո վ իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այս կերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել»,- ընդգծեց Շարմազանովը: