Կանադայի խորհրդարանի եւ կառավարության աշխատակիցներին շտապ կարգով դուրս են բերում շենքից եւ տեղափոխում ավելի անվտանգ տարածք: Խորհրդարանի տարածքն ամբողջովին վերահսկում են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, իսկ հարակից բոլոր փողոցները փակ են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ն, ըստ ականտեսների, անհայտ անձը 50 կրակոց է արձակել շենքի ուղղությամբ:

 

Ականատեսների փոխանցմամբ, կրակողը տղամարդ էր հրացանով, որ կրակոցներից հետո վազել է խորհրդարանի շենքի ուղղությամբ: Այս պահին զոհերի եւ վիրավորների մասին տվյալներ չեն հրապարակվում: