Վրաստանում վերջին օրերին ընտանեկան բռնության ալիք Է տարածվել: Խորհրդարանը շտապ կարգով փոփոխություններ Է մտցնում օրենսդրության մեջ, որոնք կոչված են պաշտպանել ընտանիքում բռնության զոհերին, ահազանգ են հնչեցնում իրավապաշտպանները:

 

«Մենք գործողությունների պլան ենք կազմում՝ ավելի երկարաժամկետ: Եղավ առաջարկ, որը ես պաշտպանեցի, 2015 թվականը հայտարարել կանանց տարի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել Է նախագահ Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքով՝ կանանց նկատմամբ բռնությունը շատ բարդ խնդիր Է, որը չի կարող լուծել մեն միայն պետությունը, պահանջվում Է հասարակության համախմբում:

 

Հանդիպմանը ներկա Է եղել Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան:

 

Հանդիպման արդյունքում որոշում Է ընդունվել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչներ: