Պարագվայում պատմության մեջ առաջին անգամ կույր մարդը դարձել Է դեսպան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի զանգվածային լրատվամիջոցներին:

 

Չնայած տեսողության հետ կաված խնդիրներին, ուսուցիչ, լրագրող եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճանի տեր Պեդրո Ռեյնալդո Սանչեսը երդում Է տվել եւ ձեռնամուխ եղել Դոմինիկյան Հանրապետությունում եւ համատեղությամբ Հաիթիում Պարագվայի դեսպանի պարտականությունների կատարմանը:

 

Ինչպես պատմել Է Պարագվայի արտաքին գործերի նախարար Էլադիո Լոսիագան, ընտրությունը կանգնել Է Սանչեսի վրա՝ ելնելով նրա պատրաստվածությունից եւ գիտելիքներից, որոնք նա ստացել Է՝ չնայած հաշմանդամությանը: Նա նշել Է, որ այդ պաշտոնին հավակնում Էին երկու այլ արժանի թեկնածուներ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել Է, որ 50 տարի անց Պարագվայը մշտական դեսպանություն Է բացում Դոմինիկյան Հանրապետությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: