Սահմանամերձ համայնքների երեխաները գալիք տարի հնարավորություն կունենան այցելելու Երևան և ծանոթանալու մայրաքաղաքի մշակութային կենտրոններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

«Հաջորդ տարվա բյուդջեով նախատեսված այս ծրագիրը հնարավորություն կտա երեխաներին ավելի ակտիվ կապի մեջ լինել մայրաքաղաքի հետ: Երեխաները կայցելեն Ազգային պատկերասրահ, Պատմության թանգարան, որևէ թատերական ներկայացման և օպերայի թատրոն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

 

Մշակույթի նախարարի խոսքերով' հաջորդ տարի մեկնարկող ծրագիրը հնարավորություն կտա ստեղծելու երեխաների հետադարձ կապը մայրաքաղաքի հետ, և երեխաներից շատերը հնարավորություն ունենան իրենց կյանքում առաջին անգամ տեսնել մայրաքաղաքը: